մեր մասին

WESTFIELDATLAS Inc

ՈՒՄՈՍՏ — ՔՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

ՈՒՄՈՍՏ-ն իրավաբանական ընկերություն է, որը հանդիսանում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, Եվրոպայում և Ասիայում գործող իրավաբանական ընկերությունների գործընկեր և մատուցում է ծառայություններ իրավաբանության բոլոր ոլորտներում։ Սկսած ընկերությունների գրանցումից և կացության կարգավիճակ ստանալուց մինչև միաձուլման և միացման գործարքների ուղեկցում, հարկային պլանավորում, ակտիվների կառավարում և դատական պաշտպանություն։ Ընտրելով մեզ դուք այլևս ստիպված չեք լինի դիմել տարբեր ընկերությունների առանձին հարցերով․ մենք ապահովում ենք ձեր իրավունքների պաշտպանությունը ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում։

Մեր նպատակն է օգնել Ձեզ լուծել Ձեր խնդիրները
Իրավաբանական ընկերություն հիմնելու և պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ ձևավորելու գաղափարը ծնվեց մեր ցանկությունից օգնել մարդկանց և բիզնեսին արդյունավետ լուծել իրենց իրավական խնդիրները։
Յուրաքանչյուրս կյանքում առնվազն մեկ անգամ բախվել ենք մի իրավիճակի, երբ անհրաժեշտ է եղել պրոֆեսիոնալ օգնություն, սակայն չենք իմացել, թե որտեղ և ում դիմել, և առկա է եղել վախ, որ խնդիրը կմնա չլուծված։
Մեր ընկերությունը հիմնելիս մենք ձգտել ենք կառուցել այնպիսի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է դիմել իր իրավական խնդիրը լուծելու համար, վստահ լինելով, որ այն կլուծվի, քանի որ մեզ հետ պարտություններ չեն լինում:

Մեր արժեքները

Գաղտնիություն

Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիության պահպանումը: Սկսած այն հանգամանքից, որ դուք հանդիսանում եք մեր հաճախորդը մինչև Ձեր կողմից տրամադրված տվյալները, չեն բացահայտվում, քանի դեռ առկա չէ Ձեր ուղղակի տրված համաձայնությունը։

Համապարփակ մոտեցում

Մեր թիմում կան քաղաքացիական, կորպորատիվ, քրեական, վարչական և հանրային իրավունքի ոլորտների մասնագետներ։ Սա մեզ հնարավորություն է տալիս բազմակողմանի մոտեցում դրսևորել և ապահովել լիարժեք իրավական աջակցություն և պաշտպանության։

Արագ արձագանք և հասանելիություն

Մենք գիտակցում ենք, որ իրավական հարցերի լուծման մեջ ժամանակը հաճախ վճռորոշ է։ Դրա համար, մեր ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս, մենք հասանելի ենք 24/7՝ երբևէ անհրաժեշտության դեպքում։ Մենք հասանելի ենք ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն։

ԿԱՊ
+374 41 321532
umostarm@gmail.com
Երևան, ՀՀ
ՈՒՄՈՍՏ` Ա. Տիգրանյան 5, 89

Մայամի, ԱՄՆ
WESTFIELDATLAS 1150 Nw 72nd Ave Tower 1 Ste 455 #9845
Made on
Tilda