կորպորատիվ իրավունք եվ վերակազմակերպումներ

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն ինչպես փոքր ընկերությունների, այնպես էլ մեծ ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և բանկերի կորպորատիվ իրավունքի և վերակազմակերպումների հարցերով: Մեզ դիմում են ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ մեծ և փոքր ընկերությունները և ֆինանսական կազմակերպությունները:

  • Ընկերությունների գրանցում

    Դուք ցանկանում եք ընդլայնել Ձեր բիզնեսը և գրանցել ընկերություն Հայաստանում, բայց չգիտեք ինչից սկսել` մենք կօգնենք Ձեզ այս հարցում:
    Մեր ծառայությունների մեջ ներառված է՝
    • խորհրդատվության տրամադրում
    • ընկերության գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի կազմումը,
    • անհրաժեշտության դեպքում թարգմանությունների կազմակերպումը,
    • ձեր ընտրած անվան հասանելիության ստուգումը,
    • և գրանցման ամբողջական իրականացումը, ներառյալ՝ հարկային մարմնում հաշվառումը — առանց ձեր ֆիզիկական ներկայության Հայաստանի Հանրապետությունում։
  • Ընկերությունների իրավական աջակցություն
    Եթե Ձեզ անհրաժեշտ է փոխել Ձեր ընկերության տնօրենին, փոխել կանոնադրությունը կամ մշակել ներքին քաղաքականություններ՝ օրինակ՝ հեռավար աշխատանքի կարգավորման կամ աշխատակիցների փոխհարաբերությունների կարգավորման վերաբերյալ` կամ գուցե վերոնշյալ բոլոր գործողությունները, մենք այս ամենը կանենք Ձեր փոխարեն, և Ձեզ կմնա միայն ծանոթանալ փաստաթղթերին և ստորագրել դրանք:

    Այս ծառայությունները կարող են մատուցվել ինչպես ընկերության սպասարկման ծառայության շրջանակում, այնպես էլ որպես առանձին ծառայություն:
  • Իրավական եզրակացությունների տրամադրում

    Ներդրումները կարևորագույն նշանակություն ունեն յուրաքանչյուր բիզնեսի համար։ Այսօր ներդրողները մինչև ներդրում կատարելը հիմնականում ցանկանում են ստանալ որոշակի նվազագույն երաշխիքներ ընկերության իրավունակության վերաբերյալ։

    Եթե ձեզ անհրաժեշտ է եզրակացություն, որը կհաստատի ընկերության իրավական կարգավիճակը և նրա իրավունակությունը, մենք կարող ենք այն պատրաստել Ձեզ համար։ Մենք այս ծառայությունը մատուցում ենք ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային բանկերի համար։ Մեր կողմից տրամադրված եզրակացությունները համապատաս-խանում են ինչպես հայկական և ռուսական,այնպես էլ միջազգային չափանիշներին։

  • M&A գործարքներ

    Մենք տրամադրում ենք ամբողջական աջակցություն միաձուլման և միացման (M&A) գործարքների բոլոր փուլերում՝ սկսած իրավական ուսումնասիրությունից (Due diligence) (ամբողջական կամ սահմանափակ ծավալով՝ կախված հաճախորդի կարիքներից) մինչև բաժնետոմսերի/բաժնեմասի/ակտիվի գնման պայմանագրի կազմում՝ հաշվի առնելով ուսումնասիրության ընթացքում բացահայտված ռիսկերը։

    Մենք գնահատում ենք՝ արդյոք գործարքը ենթակա է կարգավորող մարմինների թույլտվության կամ նախնական ծանուցման, և անհրաժեշտության դեպքում պատրաստում և ներկայացնում ենք բոլոր պահանջվող փաստաթղթերը։

    Մեր իրավաբանները տրամադրում են խորհրդատվություն ինչպես մեծ և բարդ, այնպես էլ փոքր և պարզ գործարքներով:
  • Վերակազմակերպում և լուծարում
    Եթե ցանկանում եք վերակազմավորել Ձեր ընկերությունը միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով` մենք կկազմակերպենք ամբողջ գործընթացը։

    Մենք ոչ միայն պատրաստում ենք վերակազմավորման համար անհրաժեշտ բոլոր իրավական փաստաթղթերը, այլև տրամադրում ենք համապարփակ խորհրդատվություն հնարավոր հարկային և կարգավորվող հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ գործարքի ընթացքում։ Բացի այդ, մենք ապահովում ենք բոլոր պարտադիր գրանցումների իրականացումը:

    Նույնը վերաբերում է նաև լուծարմանը։ Մենք կուղեկցենք Ձեզ ամբողջ գործընթացում՝ սկսած փաստաթղթերի պատրաստումից և հարկային ստուգումներից մինչև պետական գրանցում։
  • Կորպորատիվ վեճեր

    Եթե դուք ցանկանում եք վիճարկել Ձեր ընկերության կառավարման մարմինների որոշումները կամ կարծում եք, որ տնօրենների խորհրդի անդամներն ու տնօրենը խախտում են իրենց պարտականությունները, մենք կվերլուծենք իրավիճակը, կառաջարկենք ձեզ ռազմավարական քայլերի տարբերակներ և անհրաժեշտության դեպքում կներկայացնենք ձեր շահերը դատարանում կամ արբիտրաժում։ Նույնը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց։ Եթե դուք հանդիսանում եք տնօրենների խորհրդի անդամ, բաժնետեր կամ տնօրեն և բախվում եք ընկերության կողմից ներկայացված պահանջների հետ, մենք կպաշտպանենք Ձեր իրավունքներն ու շահերը՝ ինչպես իրավաբանական խորհրդատվության, այնպես էլ դատարանում` ներկայացուցչության միջոցով։
ԿԱՊ
+374 41 321532
umostarm@gmail.com
Երևան, ՀՀ
ՈՒՄՈՍՏ` Ա. Տիգրանյան 5, 89

Մայամի, ԱՄՆ
WESTFIELDATLAS 1150 Nw 72nd Ave Tower 1 Ste 455 #9845
Made on
Tilda