Մրցակցություն

«ՈՒՄՈՍՏ» ընկերությունը տրամադրում է ամբողջական իրավաբանական խորհրդատվություն մրցակցության իրավունքի ոլորտում՝ սկսած համակենտրոնացման գնահատման վարույթից մինչև ընկերությունների վարքագծի համապատասխանեցում անբարեխիղճ մրցակցության արգելքի պահանջներին, ինչպես նաև պետական օժանդակության, պետական մարմինների հակամրցակցային վարքագծի գնահատման և սպառողների իրավունքների պաշտպանության վարույթներով։


Մրցակցության օրենսդրության պահանջների պահպանումը կարևոր է ոչ միայն էական տուգանքներից խուսափելու, այլև ընկերության գործարար համբավը պահպանելու համար։

  • համակենտրոնացում
    Հայաստանի մրցակցության օրենսդրությունը կիրառելի է ոչ միայն ներքին գործարքների նկատմամբ, այլ նաև այն միջազգային գործարքների, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի շուկայի վրա:
    Մենք գնահատում ենք արդյոք գործարքը հանդիսանում է համակենտրոնացում, եթե այո, արդյոք այն ենթակա է պարտադիր հայտարարագրման: Որից հետո մենք կազմակերպում ենք գործարքի հայտարարգրման և ՄՍՊՀ-ի համաձայնության ստացման գործընթացը:
  • Հակամրցակցային համաձայնություններ
    Ըստ ընդհանուր կանոնի հակամրցակցային համաձայնությունների կնքումը Հայաստանում արգելվում է, և դրանց կնքումը կարող է հանգեցնել էական տուգանքների նշանակմանը: Որպեսզի նվազեցնենք տուգանքների կիրառման ռիսկը, մենք վերլուծում ենք համաձայնագրերը պոտենցիալ հակամրցակցային համաձայնության գնահատման տեսանկյունից և տրամադրում ենք լուծման այլընտրանքային ուղիներ:

  • Անբարեխիղճ մրցակցություն
    Հայաստանի օրենսդրությունը անբարեխիղճ մրցակցության դրսևորումների մեկնաբանման հարցում կիրառում է խիստ մոտեցում` սահմանելով այն վարքագիծը, որը ըստ օրենսդրության կարող է համարվել որպես անբարեխիղճ մրցակցություն:
    Այս կարգավորումները տարածվում են ոչ միայն տնտեսավարող սուբյեկտների միջև առաջացող հարցերի, այլև այն դեպքերի վրա, երբ վտանգվում են սպառողների իրավունքները։
    Մենք գնահատում ենք՝ արդյոք ներքին քաղաքականությունները, հարթակի ձևավորումը, կիրառվող գործիքները կամ ձևակերպումները ըստ օրենսդրական կարգավորումների կարող են գնահատվել որպես անբարեխիղճ մրցակցություն և տրամադրում ենք իրավական խորհրդատվություն՝ անհրաժեշտ փոփոխությունների իրականացման և օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովման համար։
  • Պետական օժանդակություն և պետական մարմինների հակամրցակցային վարքագիծ
    Եթե դուք բախվել եք պետական մարմինների կողմից Ձեր նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման և գտնում եք, որ պետական մարմինների վարքագիծը հակասում է հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, ապա մենք կներկայացնենք Ձեր շահերը Հանձնաժողովի առջև ներկայացնելով Ձեր դիրքորոշումը Հանձնաժողովին` խախտումները վերացնելու նպատակով:
ԿԱՊ
+374 41 321532
umostarm@gmail.com
Երևան, ՀՀ
ՈՒՄՈՍՏ` Ա. Տիգրանյան 5, 89

Մայամի, ԱՄՆ
WESTFIELDATLAS 1150 Nw 72nd Ave Tower 1 Ste 455 #9845
Made on
Tilda