Բարդ իրավաբանական հարցերը մեր մասնագիտացումն են, և մենք այստեղ ենք՝ դրանք Ձեր փոխարեն լուծելու համար:
ՈՒՄՈՍՏ-ի մեր իրավաբանական թիմը պատրաստ է մշակել պայմանագրեր և բանակցել դրանց շուրջ՝ Ձեր շահերի լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Անկախ նրանից` դուք հանդիսանում եք ներդրում ներգրավող կողմ և Ձեզ անհրաժեշտ է ներդրումային համաձայնագիր, հանդես եք գալիս որպես ներդրող և ցանկանում եք ապահովել Ձեր դիրքը, թե ներգրավված եք միավորման կամ միացման (M&A) գործարքում կամ պրոյեկտների ֆինանսավորման գործընթացում՝ մենք տրամադրում ենք խորհրդատվություն ամբողջ գործընթացի ընթացքում` գործարքի կառուցվածքի ձևավորումից մինչև բանակցություններ և վերջնական փաստաթղթավորում և իրավունքների գրանցում։
Եթե Ձեզ անհրաժեշտ է պայմանագրի նմուշ հաճախորդների հետ աշխատելու համար՝ լինի դա մատակարարման, ծառայությունների մատուցման , կապալի պայմանագրեր կամ հարթակի ընդհանուր օգտագործման պայմաններ, մեր իրավաբանական թիմը կկազմի դրանք Ձեր համար՝ հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները։
Քանի որ մեր թիմում առկա են տարբեր իրավական համակերգում աշխատող իրավաբաններ, մենք հնարավություն ունենք կազմել պայմանագրերը ըստ այն երկրի օրենսդրության, որոնք առավել բարենպաստ ենք Ձեր իրավունքների հետագա իրացման և պաշտպանության համար: