Բարդ հարկային հարցերը մեր պրակտիկայի հիմքն են։
Հարկերը յուրաքանչյուր հաջողակ բիզնեսի հիմնական բաղադրիչն են։ Հարկային օրենսդրության ճիշտ ըմբռնումը թույլ է տալիս առավելագույնս օգտվել հասանելի արտոնություններից և զերծ մնալ բացասական հետևանքներից։
Մեր թիմը խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին բիզնեսի բոլոր փուլերում՝ նախնական պլանավորումից և մինչև գործարքների իրականացում և վեճերի առկայության դեպքում դատական պաշտպանություն:
Եթե դուք նոր եք նախատեսում կատարել ներդրումներ, ապա անհրաժեշտ է նախապես ստանալ հարկային խորհրդատվություն՝ բոլոր հնարավոր հետևանքները հասկանալու համար։ Եթե ներդրումները արդեն կատարվել են՝ երբեք ուշ չէ օպտիմալացնել հարկային քաղաքականությունը։ Նույնիսկ եթե ներգրավված եք հարկային վեճում` մենք կօգնենք գտնել լավագույն լուծումը։